23.07.2021. Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն: Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 23-ը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1615 աճյուն:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Հարակից հրապարակումներ`
- 22.07.2021. Որոնումների ընթացքում զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել
- Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումերը շարունակվում են Մատաղիսում
- Մատաղիսում և Մարտունու շրջանում հայտնաբերվել է 7 աճյուն
- Արցախի օկուպացված տարածքներից շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ
- 10.07.2021. Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն
- 09.07.2021. Հադրութի շրջանում հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն