Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել ԲԴԽ-ին
Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել ԲԴԽ-ին՝ պահանջելով վերականգնել իր՝ որպես ԲԴԽ նախագահի լիազորությունները։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայցադիմումը դատարան մուտք է եղել հուլիսի 21-ին՝ որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի /նախագահի/ լիազորությունների կասեցումը վերացած լինելու իրավահարաբերության առկայությունը ճանաչելու պահանջի մասին։
Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ հայցադիմումը դեռևս չի մակագրվել։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ Վարդազարյանի բողոքը՝ պարտավորեցնելով վերացնել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը։ Այլ խոսքով՝ դատարանն արձանագրել է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը չի կատարվել։ Դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործը պետք է կարճվի, իսկ Վարդազարյանի լիազորությունները, ամենայն հավանականությամբ, կվերականգնվեն։
Չնայած սույն դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից ու ենթակա է կատարման, սակայն որոշումն առ այս պահը չի կատարվել եւ Վարդազարյանի խախտված իրավունքները չեն վերականգնվել։ Դատախազությունը հայտարարել է, որ վերաքննիչ բողոք է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարանի նշված որոշման դեմ, թեեւ բողոքարկումը չի կասեցնում դատական ակտ կատարումը, բայց ՀՔԾ-ն չի վերացրել քրեական հետապնդումը, իսկ ԲԴԽ-ն էլ հայտարարել է, թե չի կարող անդրադառնալ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին, քանի դեռ նրա նկատմամբ հետապնդումը չի վերացվել։
Արդյունքում՝ դատական ակտն արհամարհվում է հենց դատախազաքննչական մարմինների եւ բարձրագույն դատական խորհրդի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին
- ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռուբեն Վարդազարյանին գործով որոշում կայացնելու
- Գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից. Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչներ
- Խուդոյան. Ռուբեն Վարդազարյանի իրավունքի խախտումները պետք է վերականգնվեն դատարանի որոշումը հրապարակելուն պես
- Դատարանն արձանագրել է Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումներ
- Կասեցվել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին