Ամուսնալուծությունից հետո երգչուհի Ադելը նոր սիրեցյալ ունի
Բրիտանացի երգչուհի Ադել ամուսնալուծությունից հետո մտերիմ հարաբերություններ է հաստատել սպորտային սուպերագենտ Ռիչ Պոլի հետ։ Այս մասին հայտնել է «The New York Post»-ը, գրում է Լենտա.ռու-ն։
Զույգին նկատել են հուլիսի 18-ին կայացած NBA-ի եզրափակչի հինգերորդ հանդիպման ժամանակ ։ «Նրանք հաստատ հանդիպում են», - ասել է թերթի աղբյուրը:
Նշվում է՝ այս ամռանը New Yorker-ում հրապարակված Պոլի մասին հոդվածում նա նշել է, որ ինքը «ժամանակ է անցկացրել» հանրահայտ փոփ աստղի հետ:
Ռիչ Պոլը Klutch Sports Group-ի հիմնադիրն է և UTA Sports-ի ղեկավարը: Բացի այդ, նա ամերիկացի բասկետբոլիստների սպորտային գործակալն է, ինչպիսիք են Լեբրոն Ջեյմսը, Բեն Սիմոնսը, Տրիստան Թոմփսոնը, կրտսեր Սմիթը, ինչպես նաև ներկայացնում է Դրեյմոնդ Գրինի և Էնթոնի Դևիսի շահերը:
Հիշեցնենք, որ 2011-ին Ադելը հանդիպել է գործարար Սայմոն Կոնեկիի հետ, մեկ տարի հետո ծնվել է նրանց որդին՝ Անջելոն: Ավելի ուշ զույգը գաղտնի ամուսնացել է Լոս Անջելեսի իրենց տանը փակ արարողության ժամանակ։ 2019 թվականին երգչուհին ամուսնալուծվել է, այս տարվա մարտին զույգը պաշտոնապես բաժանվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները