Անդրբայկալում անձրևների պատճառով փլուզվել է «Տրանսսիբի» երկաթուղային կամուրջը
Անդրբայկալի տարածքում հորդառատ անձրևները հանգեցրել են երկաթուղային կամրջի փլուզմանը Տրանսսիբիրյան երկաթուղու (Տրանսսիբի) Կուենգա-Ուկուրեյ հատվածում, հաղորդում է Անդրբայկալի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«2021 թ-ի հուլիսի 23-ին, ժամը 09: 00-ին (Մոսկվայի ժամանակով մոտավորապես 03:00-ին) «Ռուսաստանի երկաթուղիներ» -ի հերթապահ օպերատիվ սպայից տեղեկություն է ստացվել, որ Կուենգա-Ուկուրեյ ձգվող անդրսիբիրյան երկաթուղու մոտակայքում Անդրբայկալի երկրամասի Սրետենսկի շրջանի Նիժնյայա Կուենգա գյուղում, հորդառատ անձրևի արդյունքում երկաթուղային կամուրջ է փլուզվել, զոհեր կամ վիրավորներ չկան։ Գնացքները կանգնել են երկու ուղղություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել Սրետենսկի հրշեջ-փրկարարական կայազորի օպերատիվ խումբը և «Ռուսաստանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի շտապ օգնության գնացքները:
Նշվում է նաև, հերթական ջրհեղեղները Անդրբայկալում սկսվել են հինգշաբթի օրը: Վերջին տվյալների համաձայն, Չեռնիշևսկի և Շիլկինսկի շրջաններում հեղեղվել է շուրջ 650 տուն: Մաքրվել են ճանապարհային հինգ կամուրջներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան