Երասխով շեղվում է ավելի խոշոր պլան. Արթուր Այվազյան
«Հետպատերազմյան շրջանում իբրև թե քննություններ էին ընթանում, բայց մինչև օրս որևէ պետական դավաճան, համեյանդեպս ռազմաքաղաքական ղեկավար կազմում, որևէ դավաճանական գործողություն բացահայտված չէ, հանրությանը ներկայացված չէ»,-ասուլիսում ասաց ազատամարտիկ Արթուր Այվազյանը՝ «Մանախը»։
Նա նշեց, որ ապացույցներ է տրամադրել իրավապահ համակարգին, թե ինչ է տեղի ունեցել դավաճանության հետ կապված: Այնուհետև նա հարցադրում արեց՝ «ո՞ւմ պետք է բացահատեն, իրենք իրե՞նց»:
«Ես մնում եմ իմ համոզմունքին, որ Փաշինյանը պետական դավաճան է, առնվազն հիմնավորումներից մեկն այն է, որ մինչև օրս հետպատերազյան շրջանում որևէ պետական դավաճան չի ներկայացվել հանրությունը»,- ասաց Ա. Այվազյանը:
Նրա խոսքով, 2-3 լրտեսի գործ են իբրև թե բացահայտել, որը խիստ վիճարկելի է:
Ա. Այվազյանն ասաց, որ իր ստորաբաժնմամբ եղել է Երասխում:
«Հանդիպել ենք գյուղապետի տեղակալի, մի քանի գյուղացիների հետ, մեր աջակցությունն ենք առաջարկել որպես փորձառու զինվորականներ, մեզ ասացին, որ ամբողջությամբ վերահսկվում է պաշտպանության նախարարության, նաև ռուսական զորքերի կողմից»,- ասաց նա:
Ա. Այվազյանն ընդգծեց՝ Երախսը կարևոր ազդակ է, Երասխով շեղվում է ավելի խոշոր պլան:
Հարակից հրապարակումներ`
- Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են. ՄԻՊ
- Արման Թաթոյանի գլխավորած խումբը Երասխում է
- Մեր ժողովրդի վերջին վերելքը սկսվեց Երասխի ճակատամարտից. Սարիբեկյան
- Երասխի դեպքերը կխորանան, կծավալվեն․ Տիգրան Չոբանյան
- Երասխի հատվածում ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ քաշեցին ու լավացրեցին Փաշինյանի օրոք. Ադիբեկյան
- Երասխի հատվածում ադրբեջանցիների ցանկացած դիրքային բարելավում կարող է մեզ համար անդառնալի հետևանքներ թողնել. Աբրահամյան
- Երասխի համայնքապետը հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում ստացել է բեկորային վնասվածք. ՔԿ
- Երբ Երասխը չի քնում, Երևանը նույնպես արթուն է մնում․ Ֆրանսիայի դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան