Իլհամ Ալիևը մարդու և թյուրքի վատագույն տեսակն է. Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է․
«Իլհամ Ալիևը մարդու և թյուրքի վատագույն տեսակն է։ Իր տեսակով նա նույնիսկ տասնապատիկ անգամ վատն է, քան «ավագ եղբայրը»՝ Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հնարավորինս համակողմանիորեն ուսումնասիրում եմ Ալիևի ելույթները. դրանք ոչ միայն քաղաքական տեքստեր են։ Քաղաքական ուղերձների կողքին հաճախ ակամա կիրառվում են ձևակերպումներ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել նաև դրանք արտաբերող գործչի մարդ տեսակի մասին։
Հայաստանի ու հայ ժողովրդի վերաբերյալ նրա խոսքում հաճախ այնքան բացահայտ է անսահման ու անկառավարելի ատելության քարոզը, որ դա սխալ կլինի մեկնաբանել միայն՝ որպես քաղաքական ուղեգծի տեքստային բովանդակություն, մասնավորապես՝ սեփական հանրության շրջանում հայատյացության չափաբաժինն անխախտ պահելու հարցում։ Նախօրեին՝ պսեվդոմարդասիրության մասին Հայաստանին ուղղված քննադատությունը նշվածի վառ ապացույց է։
Երևի թե նաև Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ նման չափի՝ անչափ ատելությունը, վրեժի ձգտումը յուրօրինակ անձնական մոտիվացիա է հանդիսացել Ալիևի համար՝ նախագահության ամեն օրը նպատակամղղված նոր պատերազմի նախապատրաստվելու և հենց պատերազմի միջոցով նաև սեփական վրեժը լուծելու...
Սա կարևոր իրողություն է, որ չպետք է անտեսվի հարևանի հետ թշնամական հարաբերությունները վերանայելու հարցում»։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն Ալիևին․ Եթե ուզում ենք կարգավորում՝ պետք է գնանք փոխզիջումային լուծումների ճանապարհով
- Ալիև․ Տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացումը պետք է իրականացվի զուգահեռաբար
- Փաշինյանն Ալիևի հետ պասերով խաղում է. Իշխան Սաղաթելյան
- Դա Նիկոլի հերթական նվերն է Ալիևին. Գեղամ Նազարյան
- Տղամարդալամի՞շ ես լինում, ապա ասֆալտին փռիր Ալիևին. Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին