Ներկայացել է լրատվամիջոցի աշխատակից և գումար խնդրել. Արցախի ՔԿ
Արցախի Հանրապետության ՔԿ տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021թ. հունիսի 15-ին անհայտ անձի կողմից Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված բնակչին զանգելու և իբր լրատվության միջոցի աշխատակից ներկայանալու միջոցով, ժամկետային զինծառայող եղբոր կարիքների համար, մոլորության մատնելով և վերադարձման կեղծ պատրվակով խնդրել է 50.000 ՀՀ դրամ գումար, սակայն մերժում ստանալով իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Արցախի ՔԿ-ից հայտնում են, որ ԱՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 184-րդ հոդվածի 1-ին մասով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
ԱՀ քննչական կոմիտեն հորդորում է ֆինանսական գործարքի կամ պայմանավորվածության մեջ մտնելուց առաջ, մանրակրկիտ ստուգել տվյալ առաջարկությունը ներկայացնող անհատի կամ կազմակերպության հավաստիությունը և զերծ մնալ կասկածելի գործարքներից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան