Զելենսկին փոխել է Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարին
Ուկրաինայի նախագահ Զելենսկին աշխատանքից հեռացրել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Վալերի Կոնդրատյուկին և նրա փոխարեն նշանակել Ալեքսանդր Լիտվինենկոյին: Համապատասխան հրամանագրերը ուրբաթ օրը հրապարակվել են ուկրաինական պետության ղեկավարի կայքում: Հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ալեքսանդր Լիտվինենկոյին նշանակել Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար», - ասվում է փաստաթղթում:
Կոնդրատյուկին աշխատանքից ազատելու մասին հրամանագրում չեն նշվել պատճառները: Գերատեսչության նոր ղեկավար Լիտվինենկոն զբաղեցրել է ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնը,Այդ պաշտոնից Զելենսկին նրան ազատել է իր հրամանագրով:
Օլեքսանդր Լիտվինենկոն 2014-ից 2019 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (NSDC) քարտուղարի տեղակալի պաշտոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան