Թուրքիայի և Իրանի միջև սահմանային պատ է կառուցվում
Վանի նահանգում Իրանի հետ սահմանում 64 կմ երկարությամբ պատ կառուցելով՝ Թուրքիան մտադիր է բարձրացնել իր սահմանային անվտանգությունը:
Թուրքիայի քաղաքական և անվտանգության պաշտոնատարները ուրբաթ օրը հայտարարել են, որ Իրանի հետ Թուրքիայի սահմանի անվտանգությունը, որը շուրջօրյա ապահովվում է երկու երկրի ռազմական բազաների, և անվտանգության ուժերի անցակետերի ու պարեկների կողմից, կամրապնդվի 64 կիլոմետրանոց բետոնե պատի կառուցմամբ: Այս մասին գրում է Pars Today-ը։
Մինչ այժմ, բետոնե բլոկների տեղադրմամբ, ավարտվել է այս բետոնե պատի և խելացի աշտարակների 3 կմ շինարարությունը Վան նահանգի Չալդրան քաղաքի սահմանին:
Այս բետոնե պատի կառուցման նպատակը սահմանի անվտանգության մակարդակի բարձրացումն է՝ ահաբեկչության դեմ պայքարելու և ապրանքների ու թմրանյութերի մաքսանենգումը կանխելու համար:
Ըստ Թուրքիայի քաղաքական և անվտանգության պաշտոնյաների, այդ երկիրը միշտ ունեցել է ամենաապահով սահմանները Իրանի հետ, և Թուրքիայի սահմանային խնդիրների մեծ մասը կապված են Իրաքի և Սիրիայի հետ հարավային սահմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա