ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ՝ իրականացված գործարքների մասին
Կենտրոնական բանկը ներկայացնում է շաբաթական ամփոփ տվյալներ՝ հուլիսի 19-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին:
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 116,919,918 ԱՄՆ դոլար 487.08 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 100,886,093 ԱՄՆ դոլար 490.42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5,567,916 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 486.39 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 15,102,478 եվրո 572.22 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 20,294,070 եվրո 578.86 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,855,119,025 ՌԴ ռուբլի 6.51
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,230,129,006 ՌԴ ռուբլի 6.63 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 27.9 մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Այս շաբաթ ներբանկային շուկայում գնվել է 89.5 մլն դոլար
- ԿԲ. Անցնող շաբաթում բանկերի կողմից գնվել է 112 մլն դոլար
- ԿԲ. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է մոտ 95 մլն դոլար
- ԿԲ. Հունիսի 7-13-ը բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 60 մլրդ դրամ
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
- ԿԲ. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է մոտ 97 մլն դոլար
- ԿԲ. Հինգ օրում ներբանկային շուկայում գնվել է մոտ 98 մլն դոլար
- ԿԲ. Տվյալներ՝ անցնող շաբաթվա ընթացքում իրականացված գործարքների մասին