Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքը «պատահաբար» մակագրվել է «հարմար» դատավորի
Վերաքննիչ դատարանի համակարգչի «առգրավումը» տվեց սպասելի արդյունքը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքը «պատահաբար» մակագրվել է վաղուց դատավորի երդման մասին մոռացած, օրվա իշխանություններին երդում տված Արմեն Դանիելյանին։
Դատական նիստը նշանակվել է հուլիսի 26-ին ժամը 15.00:
Փաստորեն որոշում է կայացվել զրկել Մանվել Փարամազյանին իր կալանավորման օրինականության ու հիմնավորվածության հարցը ԴԱՏԱՐԱՆԻ առջև բարձրացնելու իրավունքից։
Քանի իշխանափախություն էլ տեղի ունենա Հայաստանում, ապագա չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ արմենդանիելյաններին դատավորի աթոռին նստած թողնող և նրան օգտագործող իշխանություն կա»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Առանց նրա Քաջարանը գլխատված է»․ ստորագրահավաք՝ ի աջակցություն քաղաքապետ Մանվել Փարամազյանի
- Լուսինե Սահակյան. Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում