Ընտրության արդյունքները «քարտ բլանշ» տվեցին Ալիևին՝ իրականացնելու իր ծրագրերը. Սարգիս Ավետիսյան
«Երասխի դեպքերն անդրադրաձն էին մեր ընտրությունների, Ալիևը սպասում էր ընտրությունների արդյունքին»,- ասուլիսում ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։
Նա նշեց, որ Ալիևն ու Էրդողանը շատ լավ հասկանում էին՝ եթե Հայաստանում իշխանության գան այն ուժերը, որոնք, ըստ էության դեմ են այս ամեն ինչին, իրենք կդադարեցնեին այս գորողությունները:
«Թշնամու այն զինվորները, որոնք գտնվում են Հայաստանում տարածքում, մեկ ժամվա ընթացքում կհեռանային եթե իշխանության գար «Հայաստան» դաշինքին ի դեմս դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի»,- ասաց Ս. Ավետիսյանը:
Ըստ նրա, ընտրության արդյունքները «քարտ բլանշ» տվեցին Ալիևին՝ իրականացնելու իր ծրագրերը։
«Աիևը սա կշարունակի այնքան, քանի դեռ Փաշինյանն իշխանության է: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, բոլոր վայրերը, որոնք մեզ համար հարազատ են, մեր հայրենիքին են, կփորձեն թուրքերը վերցնել: Իրենք հասկացան, որ դա հայերին դուր է գալիս»,- ասաց Ս. Ավետիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան