Թուրքական մամուլի պնդմամբ՝ ԱՄՆ-ը շարունակում է մարզել Սիրիայի քրդերին
Ըստ թուրքական լրատվամիջոցների հայտնած տեղեկությունների` Միացյալ Նահանգները շարունակում է ռազմատեխնիկական աջակցություն ցույց տալ Սիրիայում գործող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG): Այս մասին գրում է ermenihaber-ը։
Իսկ ինչպես հայտնի է, YPG-ն էլ թուրքական իշխանությունները նույնացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսացության (PKK-ՔԲԿ) հետ:
Նշվում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը Հասեկեի Աբդուլազիզ լեռան վրա շուրջ 3 ամիս զինավարժանքներ են անցկացրել 400 քուրդ զինյալների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա