Սվաճյան 62 շենքի բնակիչները պահանջում են՝ տարածքում կառուցվելի բնակելի համալիրի նախագիծը փոխել ու դարձնել անվտանգ
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոց 28 հասցեում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի: Գործունեության ենթակա տարածքը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հարավ-արևմտյան մասում, Րաֆֆու, Սվաճյան և Գուսան Շերամի փողոցնորի միջանկյալ հատվածում, ավտոտեխսպասարկման կայանի և այգու հարևանությամբ:
Համալիրի կառուցմանը դեմ են Սվաճյան 62 շենքի բնակիչները: Նրանք նշում են՝ ակնհայտ են քաղաքաշինական նորմերի խախտումներ, որոնք սպառնում են բնակիչների կյանքին ու առողջությանը։ Բնակիչների պահանջն է, որ նախագիծը փոխեն, առանց խախտումների կառուցեն:
«Երկու բարձրահարկ զուգահեռ շենքերի միջև երկար կողմերի հեռավորությունը պետք է լինի առավել բարձրահարկ շենքի կրկնակի բարձրության չափով». բնակիչները մեջբերում են անում օրենքից: Այսինքն, ըստ նրանց, 18 հարկանի շենքը պետք է մոտակա շենքից հեռու լինի 18*3*2=108 մետր։ Ըստ ներկայացված նախագծի, 29,7 մետր է նախատեսված։
«Տեխզննման կայանից նորակառույց շենքի հեռավորությունը պետք է լինի առնվազն 15 մետր: Ըստ նախագծի, հեռավորությունը 10 մետրից քիչ է»,- ասում են Սվաճյան 62 շենքի բնակիչները:
Բնակիչներից մեկը պատմեց, որ դիմել է Երևանի քաղաքապետարան, որտեղից ասել են՝ քաղաքաշինական կոմիտեի եզրակացությունը կա, մերժելու հիմքեր չունեն: Դիմել է քաղշին, ցույց տվել առկա բոլոր խախտումները, պատասխանել են՝ կառուցապատողի հետ կխոսեն, մի անգամ նոր հանձնաժողովով ուսումնասիրել են, էլի դրական պատասխան են տվել։
«Ամեն դեպքում դեռ իրանցից պատասխանի եմ սպասում»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան