ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները
2021թ.-ի ապրիլի 5-ին մեկնարկել էր #cashbackմարաթոն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի թվով 8-րդ համատեղ ակցիան: Այս մասին տեղեկացնում են ընկերությունից։
«Ակցիայի շրջանակներում հաճախորդներն հնարավորություն ունեին, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով առևտրային կետերում և ինտերնետ միջավայրում, կուտակել բոնուսային միավորներ և փոխանակել դրանք 20 հազ. ՀՀ դրամից մինչև 800 հազ. ՀՀ դրամ գումարի չափով նվերների/cashback-ի կամ կինոթատրոնի տոմսերի հետ՝ gifts.vtb.am կայքում:
Այսպիսով, ակցիայի արդյունքում մոտ 200 մասնակիցներ - ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերի քարտապաններ փոխանակել են կուտակված բոնուսային միավորները նվերների/cashback-ի և կինոթատրոնի տոմսերի հետ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջատար դիրքեր է գրավում թողարկված վճարային քարտերի քանակով: 2020թ․թողարկված քարտերի թիվը հասել է 360 հազարի (շուկայում մասնաբաժինը` 14%), աշխատավարձային քարտեր՝ 96 հազար (15%), կենսաթոշակային քարտեր` 114 հազար (36%):
Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն: Ակցիայի արդյունքում Բանկի Mastercard քարտերով անկանխիկ շրջանառության աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 53%:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում #cashbackմարաթոն ակցիայի բոլոր մասնակիցներին և խրախուսում է բոլոր հաճախորդներին ցուցաբերել ակտիվություն, հետևել Բանկի ակցիաներին և հատուկ առաջարկներին: Բանկը ոչ միայն աշխատում է նորարարական բանկային պրոդուկտների ներդրման և բանկային ծառայությունների կատարելագործման ուղղությամբ, այլ նաև իր հաճախորդների համար մշակում է հետաքրքիր, շահավետ առաջարկներ և հաճելի անակնկալներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող ակցիաների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/promotions հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներին՝ դիպլոմների շնորհման արարողության ժամանակ
- Արմավիր քաղաքում բացվեց «Ռուսական կենտրոն»` ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ակցիա՝ «Ամառային ավանդ»
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Դարձե՛ք cashback մարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը
- Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում
- Աննախադեպ պայմաններով ավտովարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության կողմից
- ՎՏԲ-Հայաստան Բանկը կրկնապատկել է հիփոթեքային պորտֆելի ծավալը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը տոն էր կազմակերպել իր պատանի հաճախորդների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը զգալիորեն բարելավել է հաճախորդների գոհունակության ինդեքսը (CSI) և լոյալության ցուցանիշը (NPS)
- Էքսպրես գյուղատնտեսական վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկից` պետական ծրագրի շրջանակներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան