Հնարավոր է առաջիկայում Վրաստանը ՌԴ-ի հետ քննարկի ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցը
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կմեկնարկի երկու երկրների միջև 2019-ին դադարեցված ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելուն միտված քննարկումը: Այս մասին գրում է Jnews-ը։
«Հուսով ենք, առաջիկայում կվերադառնանք երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման հարցի քննարկմանը»,- հայտարարել է Աբաշիձեն:
Դիվանագետի խոսքով, սեպտեմբերին նախատեսում է առցանց ռեժիմով հանդիպել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ: Աբաշիձեն, սակայն չի հստակեցրել՝ արդյոք ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցը ներառվելո՞ւ է սեպտեմբերին նախանշված հանդիպման օրակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա