Արևայրուքը պետք է լինի ժամը 11:00-12:00-ի միջակայքում15-20 րոպե տևողությամբ. Խորհուրդներ՝ ծնողներին
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից երեխաների հետ ծովափին հանգստացող ծնողներին հիշեցնում են՝ արևայրուքը պետք է լինի չափավոր՝ ժամը 11:00-ից 12:00-ի միջակայքում, 15-ից 20 րոպե տևողությամբ:
«Մուրացան» պոլիկլինիկայի բժիշկ-մաշկավեներաբան Վահան Բեզիրգանյանը խորհուրդ է տալիս՝
արևոտ եղանակին դրսում չմնալ, հակառակ դեպքում՝ երեխաները պետք է կրեն պաշտպանիչ հագուստ,
օգտագործել երեխաների համար նախատեսված որակյալ արևապաշտպան քսուկներ, այն թարմացնել 2-3 ժամը մեկ անգամ:
Արևայրուքից չպաշտպանվելու դեպքում երեխաների մոտ կարող են առաջանալ
. այրվածքներ,
. ֆոտոդերմատիտներ,
. արևայրուքն ավելի մեծ տարիքում ավելացնում է մաշկի քաղցկեղի ռիսկը,
. առաջանում է մաշկի վաղաժամ ծերացում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները