Նոր դասընթաց՝ գիտությունն ու տեխնոլոգիաները հանրամատչելի լուսաբանող կադրեր պատրաստելու համար
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի, «ISTC» հիմնադրամի և «Գիտուժ» նախաձեռնության համագործակցության արդյունքում մեկնարկել է «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացը։
Երկու ամիս տևողությամբ դասընթացի նպատակն է կրթել մասնագետներ, որոնք կունենան բոլոր անհրաժեշտ հմտությունները գիտությունը և տեխնոլոգիաները հանրամատչելի դարձնելու, ինչպես նաև տեղական և միջազգային հարթակներում Հայաստանի գիտական և տեխնոլոգիական նվաճումները լուսաբանելու համար:
«ISTC» հիմնադրամի տնօրեն Արեգ Գևորգյանը դասընթացի բացմանն ասաց, որ նախաձեռնությունը ծնվել է համատեղ քննարկումների արդյունքում։ Այսպիսով, ըստ նրա, որոշում կայացվեց միավորել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի, «ISTC» հիմնադրամի և «Գիտուժ»-ի ուժերն ու կյանքի կոչել այս ծրագիրը։
«Նախատեսվում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ներդնել մագիստրոսական ծրագիր, որի նպատակն է պատրաստել կադրեր տեխնոլոգիական ոլորտը լուսաբանելու համար։ Սակայն մինչ դա որոշեցինք իրականացնել պիլոտային ծրագիր, որը կօգնի հասկանալ դասընթացների որակն ու արդյունքները։ Հետո այն կլրամշակվի ու կդառնա մագիստրոսական լիարժեք ծրագիր»,- նշեց Արեգ Գևորգյանը՝ հավելելով, որ երկամսյա դասընթացի ընթացքում դավանդելու են Հայաստանի լավագույն մասնագետները։
«Գիտուժ» անդամ, Firo ընկերության համահիմնադիր Արամ Ջիվանյանը նախ խոսելով «Գիտուժ» նախաձեռնության մասին՝ ասաց, որ այն ստեղծվել է մի քանի տասնյակ բարձր տեխնոլոգիական ընկերությունների կողմից։
Նրա խոսքով՝ այդ ընկերությունների ղեկավարների մոտ կա հստակ գիտակցում՝ Հայաստանում գիտությունը գնալով վերանում է, մինչդեռ գիտությունն ամենամեծ դերակատարությունը պետք է ունենա Հայաստանի անվտանգային, տնտեսական խնդիրների լուծման գործում։
«Այս գիտակցությունը մեզ մոտ հստակ է, բայց քչերն են դա հասկանում։ Երևի տաս տարի լսել եմ Կառավարության դիրքորոշումը գիտության ֆինանսավորման, խնդիրների մասին, սակայն ինձ թվում է՝ կառավարական չորս պատերի մեջ կա այն գիտակցումը, որ ի՞նչ պետք է անենք գիտությունը, ինչո՞ւ ֆինանսավորենք։ Ցավոք, այդ գիտակցությունը կա հասարակության լայն շերտերի մոտ։ Դրա վառ ապացույցն են ծաղրահումարային այն ներկայացումները, որտեղ գիտնականի կերպարը նսեմացվում է»,- ասաց Արամ Ջիվանյանը։
Հիմա, ըստ նրա, եկել է այդ մտածելակերպը փոխելու ժամանակը, իսկ դրանում կարող են մեծ դեր ունենալ նաև դասընթացի մասնակիցները։
«Մեր խնդիրն է փոխել հասարակության գիտակցությունը, թե ինչու է կարևոր գիտությունը, ինչու է կարևոր զարգացնել գիտությունը՝ տնտեսական նոր ձևավորվող շուկաներում Հայաստանը առաջ մղելու, անվտանգային տարբեր հարցեր լուծելու համար։ Պետք է աշխատենք, անդադար աշխատենք, կարևոր գործ ունենք անելու»,- ընդգծեց Արամ Ջիվանյանը։
Նշենք, որ միջոցառման ժամանակ «Գիտուժ» նախաձեռնությունը Panorama.am-ի լրագրող Լալա Տեր-Ղազարյանին տվեց շնորհակալագիր՝ «Գիտուժ»-ին շարունականան անդրադարձ կատարելու, պատրաստամակության և ընկեր լինելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Մեր նպատակն է կրթության ոլորտում զարգացնել բնագիտական ուղղությունն ու ունենալ մրցունակ գիտելիքներով զինված մասնագետներ. Բեգլարյան
- Խաչիկ Նազարյան. Քաղաքական ուժերը շեշտադրել են մոնետիզացվող գիտությունների կարևորությունը
- Պրոֆեսորի ահազանգը. Մենք հիմա անջրպետի առաջ ենք
- Արամ Ջիվանյան. Գիտության ոլորտում կտրուկ փոփոխություններ են հարկավոր, փոքր քայլերը միայն կերկարացնեն հիվանդի հոգեվարքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան