Քանդելը, միավորելն ամենահեշտ ձևն է. Համազգային թատրոնի տնօրեն
Պետական կամերային երաժշտական թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել ԿԳՄՍ նախարարության դիմաց։
Հիշեցնենք, որ նախարարությունը որոշել է միավորել Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնները: Դերասանները համաձայն չեն նման որոշման հետ: Գերատեսչությունից հայտնել էին, որ թատրոնի շենքը պետք է տրամադրվի Սիմֆոնիկ նվագախմբին:
Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն ու փոխնախարարը իրարամերժ կարծքիներ են հայտնում, այլ տեղից այլ բան են լսում, ուզում են հասկանալ, թե ինչ որոշում է, արդյո՞ք որոշում է, թե դեռ գաղափար է, որ ուզում են առաջ տանել:
«Ինչո՞ւ մի ամբողջ թատրոն կործանեն, որպեսզի երաժշտական խումբն ունենա փորձատեղի, ընդամենը փորձատեղի»,- նշեց նա:
Ս. Ստեփանյանի խոսքով, մարդիկ զրկվում են իրենց աշխատանքից. «Թող փակուկ բարձ չդնեն մեր գլխի տալ ու ասեն, որ չի կրճատվելու է: Ոչ, կրճատվելու են, արվում է սա, որպեսզի Պարոնյանի թատրոնի ղեկավարների ձեռքով կրճատվի այս թատրոնը: Մարդիկ ֆիզիկապես չեն կարող աշխատել այնտեղ»,- ասաց Ս. Սեփանյանը:
Նա նշեց, որ այս որոշումն իրենց համար անսպասելի էր. «Որևէ մեկը չէր սպասում, որ նման հարված կստանանք: Մարդկային գործոնը, մարդկային շահագրգռվածությունը շատ մեծ նշանակություն ունի: Ովքե՞ր են շահագրգիռները: Կարծում եմ՝ հետո կերևա: Մենք այսօր նախարարի հետ հանդիպումից ակնկալում ենք հստակ պատասխան՝ ի՞նչ է լինելու հետագայում, արդյոք նրանք վերջնականապես որոշել են, արդյոք փոխզիջման գալու տեղ կա: Մենք ասում ենք՝ պատրաստ ենք մեր տարածքը որպես փորձատեղի տրամադրել սիմֆոնիկ նվագախմբին, թող գան փորձերի: Օրը կբաժանենք, խնդիր չի, բայց սա աբսուրդ, անհեթեթ որոշում է, չի կարելի նման բան անել։
Իմ անձնական կարծիքն այն է, որ ամբողջ պատերազմը գնում է շենքի համար, որ վաղը, մյուս օրը վաճառեն այդ շենքը: Չգիտեմ, ում, բայց կվաճառեն: Եթե չեն ուզում գալ տրամաբանական կոմպրոմիսի, կնշանակի անձնական շահագրգռվածություն կա: Իսկ անձնական շահագրգռվածությունը այդ շենքի նկատմամբ գնում է դեպի վաճառք: Հավատացնում եմ՝ Սիմֆոնիկ նվագախումբը այդ շենքում երկու տարուց ավելի չի մնալու»:
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն անդրադառնալով ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյան հայտարարություններին կապված թատրոնի հետ՝ նշեց. «Հրաչյան, երբ աշխատում էր թատրոնում, ուրախ էր, գոհ էր այդ պահին թատրոնի պայմաններից: Այսինքն՝ իրեն շատ դուր էին գալիս պայմաններն այն ժամանակ, հիմա ինչ է փոխվել, չգիտեմ»:
Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանն ասաց, որ եթե ուզում են ինչ որ լավ բան անել, կարելի է տարբեր ձևեր գտնել, իսկ քանդելը, միավորելը ամենահեշտ ձևն է:
Ակցիան՝ Yerevan.today-ի տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Թատրոնների միավորման քայլն այս պահի դրությամբ խիստ հիմնավոր է ու բխում է ոլորտի շահերից. Դումանյան
- «Հրապարակ». «Թատրոնի շենքը թատրոնինն է»
- Կլինի աղետալի մի բան. Սամսոն Ստեփանյանը՝ Պարոնյանի անվան և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորման մասին
- Այս որոշման իրագործումը կբերի անդառնալի, հերթական մշակութային կորստի. Վարդան Պետրոսյան
- Երաժշտական Կամերային թատրոնը պիտի ապրի իր տանը, իր ծածկի տակ. ՀՀ վաստակավոր արտիստ
- ԿԳՄՍՆ ցանկանում է միավորել Պարոնյանի անվան և Պետական կամերային երաժշտական թատրոնները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան