Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը, … էնքան փալաս պատգամավորներ կան․ Սամսոն Ստեփանյան
«Մեր պահանջն արդար ու ազնիվ է, իսկ այն պատճառաբանությունները, որոնք բերվում են նախարարությունից, ինձ համար անհեթեթ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան Արթուր Պետրոսյանը՝ անդրադառնալով Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորման որոշմանը։
Ըստ նրա, անհնար է երկու թատրոն ստեղծագործեն մեկ հարկի տակ: Դերասանը վստահ է, որ իրենց ազնիվ պայքարից հետո թատրոնի շենքը թատրոնինն է լինելու ու վերջնականապես: Արթուր Պետրոսյանը նշեց, որ նախարարը չի տիրապետում թատերական ոլորտին։
Հիշեցնենք, որ այսօր Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության մեջ՝ իրենց բողոքն արտահայտելու թատրոնների միավորման որոշման դեմ, պահանջելով հանդիպում ԿԳՄՍ նախարարի հետ:
Նախարարությունում հանդիպումից հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը նշեց, որ նախարարի հետ հանդիպումն իրեն չի գոհացրել, որովհետև համաձայն չեն նախարարության կողմից առաջարկվող լուծման հետ։
Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է ԱԺ պատգամավոր, նախկին գործընկեր Հրաչյա Հակոբյանը նպաստած լինի նման որոշման կայացմանը, նա նախ հարցրեց. «Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը: Չեմ ճանաչում այդպիսի պատգամավոր, չեմ ճանաչում այդպիսի դերասան: Հետաքրքրի չէ ինձ, հետո ինչ որ պատգամավոր է, էնքա՜ն փալաս պատգամավորներ կա»:
«Եթե քաղաքականությունը մտնի բանակ, համերեք այդ բանակը պարտված, արվեստ մտավ՝ համարեք այդ արվեստը ոչնչացած, մշակույթ մտավ՝ համարեք այդ մշակույթը այլասերված: Մի խառենք քաղաքականության կեղտը բարձր հասկացողության հետ»,- ասաց Ս. Ստեփանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քանդելը, միավորելն ամենահեշտ ձևն է. Համազգային թատրոնի տնօրեն
- Թատրոնների միավորման քայլն այս պահի դրությամբ խիստ հիմնավոր է ու բխում է ոլորտի շահերից. Դումանյան
- Կլինի աղետալի մի բան. Սամսոն Ստեփանյանը՝ Պարոնյանի անվան և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորման մասին
- Երաժշտական Կամերային թատրոնը պիտի ապրի իր տանը, իր ծածկի տակ. ՀՀ վաստակավոր արտիստ
- ԿԳՄՍՆ ցանկանում է միավորել Պարոնյանի անվան և Պետական կամերային երաժշտական թատրոնները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները