Ազատություն Սյունյանց պաշտպաններին. Ստորագրահավաք Երևանում
Երևանի Հյուսիսային պողոտայում սկսվել է ստորագրահավաք՝ Սյունիքի կալանավորված համայնքնապետերին ազատելու պահանջով:
Հիշեցնենք, որ Քաջարանում, Գորիսում արդեն մի քանի օր ընթանում է ստորագրահավաքը: Իրավաբան Ռոբերտ Հայարապետյանը հայտնեց, որ Սիսանում նույնպես սկսվելու է ստորագրահավաք կրկին նույն պահանջով:
Նա ասաց, որ Քաջարան քաղաքից երեկվա դրությամբ հավաքվել է 3900 ստորագրություն, որն այսօր հանձնվել է ՄԻՊ Արման Թաթոյանին, ով պատրաստակամություն է հայտնել դրանք ուղարկել Գլխավոր դատախազություն, ՀՔԾ:
Ռ. Հայրապեյանն ասաց, որ Երևանում ստորագրահավաքը շարունակվելու է մինչև ժամը 23:00-ին, եթե քաղաքացիների հոսքը շատ լինի, հնարավոր է շարունակեն նաև վաղը:
«Քանի որ Գորիսում և Քաջարանում ստորագրահավաք էր, մեզ դիմում էին Երևանի մի շարք քաղաքացիներ՝ այդոք այստեղ էլ հնարավոր չէ կազմակերպե, քանի որ իրենք էլ ուզում են իրենց աջակցությունը հայտնել Սյունիքի համայնքապետերին: Այդ իսկ պատճառով որոշեցին կազմակերպել Երևանում»,- ասաց իրավաբանը:
Իսկ թե ինչ արդյոն կարող են տալ քաղաքացիների ստորագրությունները, Ռ.Հայրապետյանն ասաց, որ կարող են արդյունքներ ակնկալել դատարանից, օրինակ, երբ գործերը վերաքննիչ դատարանում քննության առարկա դառնան, ստորագրությունները կարող են ինչ-որ ձևով դատավորի մոտ ներքին համոզմունք ձևավորելու հարցում դեր խաղալ:
Հիշեցնենք, որ կալանավորված են Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը և Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը:
Նրանք նաև «Հայաստան» դաշինքի անդամներ են: Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը պատգամավորական մանդատներ են ստացել:
Հարակից հրապարակումներ`
- Ուշքի եկեք, ազատ արձակեք մեր ազատամարտիկներին․ Սյունիքում ստորագրահավաք է
- Առուշ Առուշանյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան
- ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել՝ Առուշանյանի պաշտպանների ներկայացրած ապացույցների մասով
- «Առանց նրա Քաջարանը գլխատված է»․ ստորագրահավաք՝ ի աջակցություն քաղաքապետ Մանվել Փարամազյանի
- Սիսիանի քաղաքապետը կալանավորվեց
- Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է. պաշտպան
- Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց
- Մեղրիի նախկին քաղաքապետը կալանավորվել է
- Այն իրավական ամենաթողության լավագույն օրինակ կարելի է համարել. Քաջարանի քաղաքապետի պաշտպան
- Քաջարանի քաղաքապետը կալանավորվեց