24.07.2021. Արցախում կորոնավիրուսի 1 դեպք է գրանցվել
Արցախի Հանրապետությունում հուլիսի 23-ին կատարվել է 23 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 6 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10023 քաղաքացու հետազոտություն, որից 953-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2936 դեպք: Կատարվել է 27 975 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 23.07.2021. Արցախում կորոնավիրուսային դեպք չի գրանցվել
- 22.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք
- 17.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք
- 13.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին