Ստորագրահավաքը կշարունակվի նաև այսօր
Այսօր Հյուսիսային պողոտայում ժամը 17։00-ից կշարունակվի ի պաշտպանության Սյունիքի համայնքների ղեկավարներ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամների ստորագրահավաքը։ Պահանջն է՝ ապօրինի ազատազրկումից անհապաղ ազատ արձակել նրանց՝
. Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին,
. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին,
. Մեղրու նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին,
. Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին
. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանին
«Հ. գ. Երբ վտանգված էինք, այս անձինք Արցախում և ՀՀ սահմաններին էին՝ զենքերը ձեռքին, իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացրած, և հերոսացվելու փոխարեն այժմ ազատազրկված են։ Առնվազն ստորագրությամբ պարտավոր ենք նրանց սատարել»,- գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Հիշեցնենք, որ Երևանում ստորագրահավաք կայացել է նաև երեկ, իսկ Քաջարանում և Գորիսում արդեն շարունակվում է մի քանի օր։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում երբեք նման «բեսպրեդել», իրավական խայտառակ իրավիճակ չի եղել․ Իշխան Սաղաթելյան
- Սյունիքն առաջինը «ոչ» ասաց պարտադրանքի տակ գտնվող պարտվող իշխանությանը, դրա համար էլ հետապնդվում են․Օհանյան
- Ազատություն Սյունյանց պաշտպաններին. Ստորագրահավաք Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան