Փաշինյանն այսօր բանակցություններ է վարում Ալիևի հետ՝ շրջանցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներին, ՀՀ ԱԳՆ-ին. Ղազարյան
«Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում չի ունեցել նման կարգի դավաճան, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, և մինչև Քոչարյանի հայտարարությունը նոր ստորագրվելիք փաստաթղթի մասին, որով նոր զիջումների շարք է սկսվելու: Փաշինայնն ինքն է կառավարության նիստում հայտարարել, որ պատրաստ է ստորագրել նոր համաձայնագիր, և այն ամբողջությամբ բխում է ՀՀ շահերից, մի փաստաթուղթ, որի ստորագրումից խուսափելու համար պաշտոնից հրաժարվեց ՀՀ ողջ դիվանագիտական ղեկավարությունը»,- այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով` Փաշինյանն այսօր բանակցություններ է վարում Ալիևի հետ ոչ միայն շրջանցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներին, այլ նույնիսկ ՀՀ ԱԳՆ-ին։
«Փաշինյանի` Մոսկվա կատարած այցի և ՌԴ նախագահի հետ պաշտոնական հանդիպման ընթացքում դիվանագետներ չեն եղել։
«Ցավոք այս կազմի ՍԴ-ի հետ, որը ցույց տվեց որը ինքը գործադիր իշխանության մաս է կազմում, մենք պետք է ունենանք անհանգստություն առաջիկայում վավերացվելիք այդ դավաճանական փաստաթղթերի առումով»,- ասել է Ղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Իմ պատկերացմամբ հիմա ՀՀ-ն կանգնած է կործանման վերջին էտապում. Էդգար Ղազարյան
- ՍԴ բակի հարթ մշակված ասֆալտը կարող է պատրաստվում է հյուրընկալելու՝ ինչու չէ նաև ՍԴ դատավորներին. Էդգար Ղազարյան
- Արձագանքելով Դավիթ Հարությունյանի խոսքին՝ ՍԴ նախագահն օգտվում էր նախապես մշակված գրավոր տեքստից. Ղազարյան
- ԿԸՀ-ն ոչնչացնում է անգամ օրենքով սահմանված բոլոր ընտրական ինստիտուտները` միայն մեկ կիսախելագար դավաճանի հաճոյանալու համար.Ղազարյան
- ՍԴ քաղաքական պատճառներով հայտնված Վահե Գրիգորյան տեղյակ չի ՀՀ կառավարման խորհրդարանական համակարգի մասին. Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին