Իսպանիան կդառնա նոր Հոլիվուդ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախատեսում է երկիրը «վերածել» Հոլիվուդի: Երկրի իշխանությունները 1,6 միլիարդ եվրո կներդնեն կինոարտադրության զարգացման գործում: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին Սանչեսը հայտարարել է Լոս Անջելեսում Netflix- ի, HBO- ի, WarnerMedia- ի եւ Disney- ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
«Տեղեկատվական զվարճանքի պլատֆորմները դարձել են պատուհան, որից միլիոնավոր մարդիկ նայում են դեպի նոր իրականություն: Դրանք հեղափոխել են զվարճանքի արդյունաբերությունը», - ասել է Իսպանիայի վարչապետը:
Նա նշել է, որ երկիրը հարկային արտոնություններ կներկայացնի կինոգործիչների և ստուդիաների համար, ինչպես նաև կպարզեցնի մուտքը Իսպանիա՝ կինոարտադրության նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները