Իսրայելն արգելել է իր քաղաքացիներին այցելել Վրաստան
Իսրայելը Վրաստանը ներառել է «կարմիր գոտու» ցուցակում, որւմ այն երկրներն են, ուր կորոնավիրուսային վարակի տարածման բարձր մակարդակ է պահպանվում:
aliq.ge-ի հաղորդմամբ, Իսրայելի քաղաքացիներին հուլիսի 30-ից արգելվել է Վրաստան այցելել (բացառությամբ հատուկ դեպքերի): Տեղեկատվությունը տարածում է Վրաստանում Իսրայելի դեսպանությունը: Իսրայելը «կարմիր գոտու» ցուցակը վերանայում է շաբաթական կտրվածքով: Եթե Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը բարելավվի, «համապատասխան սահմանափակումները կթուլացվեն կամ կչեղարկվեն»:
Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները Վրաստանը ավելացրել էին «նարնջագույն գոտու» ցուցակում: Այս երկրներից վերադառնալուց հետո բոլոր քաղաքացիների համար` այդ թվում պատվաստվածների և առողջացածների, երկշաբաթյա կարանտինը պարտադիր է:
Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ Իսրայելն այն երեք երկրներից մեկն է, որի քաղաքացիներն ամենաշատ այցերն են կատարում Վրաստան: Այս տարվա հունիսին Վրաստանը Իսրայելից 15 837 այցելու է ունեցել:
Ընդհանուր առմամբ, հունիսին միջազգային ճանապարհորդները կատարել են 116.6 հազար այց 104,6 հազարը` զբոսաշրջային:
Հարակից հրապարակումներ`
- Աջարիան՝ կորոնավիրուսի համաճարակի բռնկման սպառնալիքի տակ. Վրաստանի ԱՆ
- Վրաստանում երեխաների մոտ կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են. Փոխնախարար
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 261 նոր դեպք
- Վրաստանում 30-40 տոկոսը վարակված են հնդկական շտամով. Ամիրան Գամղրելիձե