Լավրով. Հատկապես քրիստոնյա բնակչությունը տառապում է սիրիական հակամարտությունից
Հարյուր հազարավոր քրիստոնյաներ փախել են Մերձավոր Արևելքից, երբ այնտեղ սկսեցին «տնկել» ժողովրդավարություն, հատկապես քրիստոնյա բնակչությունը տառապում է Սիրիայում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա պատմել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը և Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին «կոնկրետ քայլեր են ձեռնարկում քրիստոնյաներին պաշտպանելու համար, հատկապես Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում»:
«Եկեղեցու արտաքին կապերի վարչության հետ միասին մենք արդեն մի քանի տարի է, ինչ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի, անցկացնում ենք քրիստոնյաների աջակցության հատուկ ֆորում, մասնակցում են գործընկերներ Սուրբ Աթոռից, Հայաստանի, Հունգարիայի, Բելառուսի, Լիբանանի և այլ երկրների արտաքին գործերի նախարարները, որոնք վտանգ են տեսնում Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հետագա բնականոն, հանգիստ և անվտանգ բնակության համար: Հարյուր հազարավոր մարդիկ փախան, երբ սկսեցին «ժողովրդավարություն» տնկել: Նախ Իրաքում, հետո՝ Լիբիայում, Սիրիայում», - ասել է Լավրովը։
Ըստ ՌԴ արտաքին գործերի նախարարի, քրիստոնյա բնակչությունը հատկապես տառապում է սիրիական հակամարտությունից:
«Սիրիան քրիստոնեության բնօրրաններից մեկն է», - ասել է Սերգեյ Լավրովը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան