Սրանց համար անվտանգություն կոչվածը այդպես էլ չհասկացվեց և դրա ապահովման ուղղությամբ այդպես էլ ոչինչ չարվեց. Աբրահամյան
Անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ՀՀ ՊՆ փոխանցմամբ, հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը:
Պաշտպանական գերատեսչությունից նաև հայտնում են, որ հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, բոլոր ուղղություններով, հարաբերականորեն կայուն է:
Սահմանագծին, երեկ, օրվա երկրորդ կեսին գրանցված լարվածության հետ կապված ՀՀ ՊՆ-ն միայն 18.00-ի կողմերը տեղեկատվություն փոխանցվեց, իսկ ավելի ուշ, սահմանագծի տարբեր հատվածներից, տարբեր աղբյուրներով եկող լուրերին հարկ համարեց արձագանքել միայն այսօր։
Սա այն պարագայում, որ իրավիճակը բավականին անորոշ էր, տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ ադրբեջանական, եկող տեղեկատվությունը՝ հակասական։
Տեղեկատվական անվտանգության ապահովման տեսանկյունից, օպերատիվության խնդիրը նոր անվտանգային ռիսկեր է ստեղծում, ինչը այս խնդրով զբաղվող կառույցներում կամ չեն գիտակցում կամ անգործության են մատնված։
Հարցն ադրբեջանական կայքերին կամ լուրերին արձագանքելը չէ, դա ոչ միշտ է նպատակահարմար լինել, սակայն հայկական մեդիա դաշտում ստեղծվող վակումը, որն ուղեկցվում է Ադրբեջանից հնչող բախումների սպառնալիքներով, տեղեկատվական անվտանգության սպառնալիք է ստեղծում։
Ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այնպես էլ այս, տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող կառույցներն այս հասկացության մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ իշխանության վերին էշելոններից ընդդիմադիր դիրքերից հանդես եկող անձանց մեկուսացնելու խնդիր կա և ակտիվանում են դրա շրջանակներում, այն էլ ոչ ընդունելի նպատակներով և մեթոդներով։
Սրանց համար անվտանգություն կոչվածը այդպես էլ չհասկացվեց և դրա ապահովման ուղղությամբ այդպես էլ ոչինչ չարվեց»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական ՀՕՊ-ը կասեցրել է հայ-ադրբեջանական սահմանին ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը. ՊՆ
- Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում․ կան վիրավորներ․ ՊՆ
- Երասխի համայնքապետը հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում ստացել է բեկորային վնասվածք. ՔԿ
- Երասխում կռիվներ են, որոնք ունակ են վերաճելու է Հայաստանի դեմ նոր ու լիարժեք պատերազմի․Վարուժան Գեղամյան
- Մինչև ժամը 02։00-ն Ադրբեջանը գնդակոծել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը. ՊՆ