«Հրապարակ». Ամենաեկամտաբեր և փողոտ ոլորտները կենթարկվեն Պապիկյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպերփոխվարչապետ․ իշխանության փողն ինքն է տնօրինելու՝ բառի ուղիղ և անուղղակի իմաստով։ Նրա՝ կառավարություն տեղափոխվելով, կարելի է ասել, կազմաքանդվելու է ՏԿԵ նախարարությունը՝ ենթակա գրեթե բոլոր ոլորտները հանվելու են նախարարության կառուցվածքից և դրվելու են փոխվարչապետի ենթակայության տակ։
Ինչպես հայտնի է, նախարարության ենթակայության տակ է գործում 4 մարմին՝ Ջրային կոմիտեն, Միգրացիոն ծառայությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեն, Քաղաքացիական ավիացիան, դրանից բացի՝ մոտ երկու տասնյակի հասնող պետական ոչ առևտրային կազմակերպություններ, որպիսիք են Ջրառը, ատոմակայանը, ՀԷՑ-ը և այլն։ Կառավարության կառուցվածքային փոփոխություններով, ինչպես նաև վարչապետի որոշումներով՝ ամենաեկամտաբեր և փողոտ ոլորտները կենթարկվեն Պապիկյանին։ Անգամ ճանապարհաշինությունը, ինչ-որ կոմիտեի տեսքով, դուրս կգա ՏԿԵՆ-ից և ուղիղ կենթարկվի Պապիկյանին։ Նրան կենթարկվեն նաև մարզպետները և այլն։ Սա է պատճառը, որ Ռոմանոս Պետրոսյանը հրաժարվում է տարածքայինի նախարար նշանակվելուց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: