«Հրապարակ». Առժամանակ Հայկ Մարությանին ձեռք չեն տա
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մնալ-չմնալու հարցը դեռ քննարկվում է։ Չնայած Նիկոլ Փաշինյանն ուզում է օր առաջ ազատվել նրանից, սակայն նոր ընտրությունների ճանապարհը վտանգավոր է, իսկ ավագանու միջոցով անվստահություն հայտնել չեն ուզում՝ հարմար կադր չունեն ցուցակում։ Ուստի իշխանությունը միջանկյալ լուծում է գտել։ Ի դեպ, իրենց շահերից բխող հարցերում շատ հնարամիտ են և արագ լուծումներ են գտնում։
Մեր տեղեկություններով՝ որոշել են, որ առժամանակ Հայկ Մարությանին ձեռք չեն տա, սակայն թաղապետեր՝ վարչական շրջանների ղեկավարներ նշանակելու և կադրային քաղաքականության մյուս հարցերը որոշում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Մինչև կգա նոր ընտրությունների ժամանակը, և Մարությանը բնական ճանապարհով կհեռանա»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: