24.07.2021. Այսօր զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ վաղը որոնումներ չի նախատեսվում:
Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 24-ը՝ որոնումների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1615 աճյուն:
Հարակից հրապարակումներ`
- 23.07.2021. Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն
- 22.07.2021. Որոնումների ընթացքում զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել
- Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումերը շարունակվում են Մատաղիսում
- Մատաղիսում և Մարտունու շրջանում հայտնաբերվել է 7 աճյուն
- Արցախի օկուպացված տարածքներից շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան