Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ են այցելում ցուցահանդեսներ
Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ գեղարվեստական ցուցահանդեսներ այցելելը հասանելի է միայն լավ ֆինանսական վիճակ ունեցող մարդկանց: Այս մասին են վկայում ՏԱՍՍ-ի ներկայացրած «Ozon Ballon» գեղարվեստական նախագծի իրականացրած ուսումնասիրության տվյալները:
«Հարցվածների ավելի քան 40% -ը համոզված է, որ պատկերասրահներն ու ցուցահանդեսները հասանելի են միայն նրանց համար, ովքեր ունեն լավ ֆինանսական վիճակ,իսկ 27% -ը վստահ է, որ դա մեծ քաղաքների բնակիչների արտոնությունն է: Մյուս 16% -ը խոստովանել է, որ իրենք են հեռու արվեստից, բայց միայն այն պատճառով, որ իրենց քաղաքումներում գրեթե չկա»,-ասվում է ուսումնասիրության մեջ:
Հարցվածների մեծամասնությունը նշել է, որ դրական վերաբերմունք ունի իրենց քաղաքում փողոցային արվեստի նկատմամբ:Հետազոտության մասնակիցների գրեթե 60 տոկոսը ցանկանում է, որ իրենց քաղաքում ավելի շատ գործեր հայտնվեն ժամանակակից նկարիչներից։ Ռուսաստանցիների ևս 15%- ը համարում է հիանալի վայր Street-art-ի համար քաղաքային շենքերը։ Եվ հարցման մասնակիցների միայն 10%-ը դեմ չէ,արվեստի գործերով զարդարելու շքամուտքերի պատերը, և 10% -ն է հնարավոր համարում ժամանակակից արվեստի տեղադրումը առևտրի կենտրոնների և խանութների տարածքներում:
Հարցվածների մեծ մասը `80% -ը համաձայն է, որ ժամանակակից նկարիչներն աջակցության և առաջխաղացման կարիք ունեն: Նրանց թվում 40% -ը կարծում է, որ մշակութային հիմնադրամները և ՀԿ-ները պետք է պատասխանատու լինեն երիտասարդ նկարիչներին աջակցելու համար, 38% -ը համոզված է, որ դա պետության իրավասությունն է, և 30%-ն է կարծում, որ գործարարներն ու խոշոր ընկերությունները պետք է ներգրավվեն դրանում:
Հարցումն անցկացվել է 2021 թվականի հուլիսին 1773 բնակիչների շրջանում:«Ozon Ballon» արվեստի նախագիծը համախմբում է պրոֆեսիոնալ նկարիչների և պարզապես տաղանդավոր մարդկանց:
Ծրագրի նպատակն է աջակցել գեղարվեստական հանրությանը ՝ նկարիչների գործերը պատվերների թողարկման կետերում տեղադրելով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները