Դուք ունե՞ք տեսագրություններ, լուսանկարներ, որ Ալբանիան կաշառել է Հայաստանի հավաքականին. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ալբանիայի ֆուտբոլի հավաքականը կաշառել է Հայաստանի հավաքականին, վճարել է երկու միլիոն եվրո, որպեսզի մեր ֆուտբոլիստները կիրակի օրը պարտվեն ալբանացիներին: Դուք ունե՞ք տեսագրություններ, ձայնագրություններ, լուսանկարներ, փաստաթղթեր, որոնք դա ապացուցում են: Ունե՞ք կաշառողի կամ կաշառվողի խոստովանություն: Կարծես թե՝ ոչ: Ինչո՞ւ եք այդ դեպքում ենթադրությունը, կասկածը, վարկածը ներկայացնում որպես «բացահայտված փաստ»: Կան սերբական մամուլի ենթադրությունները, բայց Սերբիայի հավաքականը շահագրգռված կողմ է: Կան այդ ենթադրությունների վրա հիմնված հայաստանյան լրատվամիջոցների պնդումները, և այստեղ էլ շահագրգռություն կա, նախ՝ սենսացիա տարածելու, երկրորդ՝ ևս մեկ անգամ ողբալու, թե ինչ սարսափելի երկրում ենք ապրում:
Իհարկե, կաշառքն ամենևին էլ չեմ բացառվում՝ չնայած չեմ կարծում, որ մեր հավաքականը հիմա այնքան լավ է խաղում, որ չէր կարող մոտիվացիայի իսպառ բացակայության պայմաններում «ինքնաբուխ կերպով» պարտվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում