Հենրիխ Մխիթարյան. Ես և Մոուրինյուն նոր գլուխ ենք բացել
Հայաստանի ազգային հավաքականի, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր և թիմի նոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հարաբերությունների մասին, որի հետ նա վեճ էր ունեցել «Մանչեսթր Յունայթեդում» համատեղ աշխատելու ժամանակ։ Այս մասին գրում է championat.com կայքը։
«Մոուրինյուն շատ ամբիցիոզ է: Նա միշտ ցանկանում է հաղթել: Նրան չի անհանգստացնում՝ դու լավ ես խաղում, թե ոչ։ Կարևոր է միայն մի բան՝ երեք միավոր: Բոլորը գիտեն, որ Մոուրինյուն հաղթել է հնարավոր գրեթե բոլոր տիտղոսները, ինչ հնարավոր է: Հուսով ենք՝ նրա հետ մենք ինչ-որ բան կնվաճենք, քանի որ նա տալիս է նման հնարավորություն»,- ասել է Մխիթարյանը։
Ինչ վերաբերում են վեճին, Մխիթարյանն ասել է, որ չի ուզում խոսել անցյալի մասին։
«Մենք դա արդեն քննարկել ենք անձնական զրույցի ընթացքում: Մենք բացել ենք նոր գլուխ: Ես գիտեմ, թե ինչ է ուզում Մոուրինյուն ֆուտբոլիստներից, և ես պատրաստ եմ ամեն ինչի: Մենք ամեն ինչ կարգավորել ենք», - նշել է Հենրիխ Մխիթարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան