Տոկիո-2020. Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը անցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչ հենացատկից՝ 14,866 արդյունքով: Դավթյանը երկրորդ տեղով է անցել եզրափակիչ։
ՀԱՕԿ-ից մանրամասնում են, որ հենացատկերի որակավորման փուլում մարմնամարզիկը վաստակել է 14, 866 միավոր և կորեացի Շինի հետ հավասար ցուցանիշով բաժանել 1-2 - րդ տեղերը, մտել, գխավոր եզրափակիչ։ Նման բան հազվադեպ է պատահում, այն էլ ՝ օլիմպիական խաղերում:
Ուժեղագույն ությակի պայքարը օլիմպիական մեդալների համար տեղի կունենա օգոստոսի 2 –ին։
Արթուրն իր վարպետությունը դրսևորել է նաև նժույգթափերում։ Վաստակած միավորները /14.566 / , այսպես ասած անձնական ռեկորդ է և ավելի բարձր է, քան հենց այս մրցաշրջանում անցկացված Եվրոպայի առաջնությունում էր / 14, 266 / , որտեղ Արթուրը նվաճել է չեմպիոնի կոչումը։ Բայց այդքանը մեր պատվիրակին չի բավարարել եզրափակիչ մտնելու համար։
Վաղը ՝ հուլիսի 25 - ին, մեր պատվիրակներից մրցելույթներ կունենան հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ օլիմպիականների մեկնարկային ժամանակացույցը
- Տոկիոյում մեկնարկում են պատմության մեջ ամենաարտասովոր օլիմպիական խաղերը
- Տոկիոյի Օլիմպիական խաղեր. Կորոնավիրուս և սկանդալներ
- Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացմանը Պաոլա Էգոնուն բարձրացնելու է ՄՕԿ-ի դրոշը
- Հայ բռնցքամարտիկները մեկնել են Տոկիո