Ոստիկանությունն արգելել է Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը. Է.Պետրոսյան
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի կինը` Էլիզաբեթ Պետրոսյանը, գրել է.
«Սիրելի՛ ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ ոստիկանությունն այսօր արգելեց Սյունիքի համայնքապետերի և քաղաքական նպատակներով մյուս կալանավորվածների ազատության պահանջով մեր այսօրվա ստորագրահավաքը»։
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն արձագանքել է. «Ուրիշ տականք են դրանք, մարդկության համար դեռևս չբացահայտված տեսակ»։
Հիշեցնենք, որ կալանավորված են Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը և Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանը։
«Հայաստան» դաշինքի անդամներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը պատգամավորական մանդատներ են ստացել:
Հարակից հրապարակումներ`
- Ստորագրահավաքը կշարունակվի նաև այսօր
- Ազատություն Սյունյանց պաշտպաններին. Ստորագրահավաք Երևանում
- Ուշքի եկեք, ազատ արձակեք մեր ազատամարտիկներին․ Սյունիքում ստորագրահավաք է
- «Առանց նրա Քաջարանը գլխատված է»․ ստորագրահավաք՝ ի աջակցություն քաղաքապետ Մանվել Փարամազյանի