Պոլ Պոգբան չի ուզում մնալ «Մանչեսթր Յունայթեդում»
Անգլիական ակումբը չի կարողացել պայմանավորվել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ պայմանագրի երկարաձգման հարցում: Վեստի.ռու-ն գրում է, որ կիսապաշտպանի և «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչների բանակցություններն որևէ արդյունք չի տվել։
Պոգբային գործող պայմանագիրը մնացել է մեկ տարի: «Յունայթեդի» ղեկավարությունը ստիպված կլինի որոշում կայացնել՝ այս ամառ վաճառել 28-ամյա ֆուտբոլիստին, թե նրան թույլ տալ անվճար հեռանալ 2022 թվականին:
Ավելի վաղ հաղորդվել էր Մադրիդի «Ռեալի» և ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» կողմից Պոգբայի նկատմամբ հետաքրքրության մասին, ասվում էր նաև, որ ֆրանսիացին կցանկանար Թուրինից վերադառնալ իր նախկին ակումբը ՝ «Յուվենտուսը», բայց նրանց կողմից պաշտոնական դիմում չի եղել։