Պրահայում կայացել է Արցախյան վերջին պատերազմի մասին գրքի շնորհանդեսը
Պրահայում կայացել է Արցախյան պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում մի քանի անգամ Հայաստան և Արցախ այցելած չեխ լրագրողներ Մարկետա Կուտիլովայի և Լենկա Կլիցպերովայի հեղինակած «Poslední zapálí vesnici» (Վերջինը հրկիզում է գյուղը)` Արցախյան վերջին պատերազմի մասին գրքի շնորհանդեսը։ Հեղինակները հարցուպատասխանի տեսքով հանդիսատեսի հետ կիսվել են այդ այցելությունների ժամանակ իրենց տեսածով և վերապրածով։
Պրահայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, միջոցառմանը ներկա է եղել ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով խորին շնորհակալություն է հայտնել հեղինակներին իրենց կատարած աշխատանքի և չեխական մեդիա դաշտում ու լայն հասարակության շրջանում Արցախյան պատերազմի մասին իրազեկվածության բարձրացման համար: Դեսպանը ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի ագրեսիայի նկրտումներն ու հետպատերազմական իրավիճակը՝ կարևորելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի ներքո խաղաղ բանակցային գործընթացի միջոցով ԼՂ հակամարտության կարգավորումը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները