Թիկունքը բաց էր ու անպաշտպան...
Պատերազմի օրերին Սյունիքի համայնքապետերը գիտեին, որ պատերազմի անցանկալի ավարտի պարագայում առաջին տեսանելի ու շոշափելի հետևանքները հենց սյունեցին է սեփական մաշկի վրա զգալու։ Ընդհանոր հայրենիքը պաշտպանելու և փոքր հայրենիքը շահել-պահելու գիտակցումով էլ Սյունիքի համայնքապետերն ինքնապաշտպանական ջոկատներ կազմեցին, կռիվ տվեցին, բայց, ցավոք, թշնամու դեմ պայքարում չզգացին պետության աջակցությունը։
Թիկունքը բաց էր ու անպաշտպան։
Թշնամին Արցախում իր հարցերը լուծեց, հետո եկավ Սյունիք, անարգել գծեց սահմաններ ու մտավ սյունեցու տուն ու գոմ` խլելով բառացիորեն տան կեսը:
Սյունիքի համայնքապետերը ամեն կերպ փորձել են խոչընդոտել թշնամու` Սյունիքում դիրքավորվելը` զուգահեռաբար ընդդիմանալով իշխանություններին։ Իշխանությունները ոչ մեկը, ոչ մյուսը ներել ու հանդուրժել չէին կարող։ Բոլոր համառ ու ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ սկսել են քրեական հետապնդումներ` նրանք ակնհայտորեն խանգարում էին Սյունիքի հարցում գոյություն ունեցող ինչ-ինչ ծածուկ պայմանավորվածություններին:
Արցախյան վերջին պատերազմից հետո էլ օրերից մի օր թշնամին մտավ Սյունիք, դիրքավորվեց, ու կարծես տնավորվեց մեր հողում։ Պետությունն էլ, կարծես, մոռացավ այդ մասին։
Արցախ կորցրած ու Սյունիքը վտանգած երկրի թիվ մեկ խնդիրը դարձավ Սյունիքի համայնքապետերը, օրվա հրամայականն էլ՝ նրանց ազատությունից զրկելը:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունն արգելել է Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը. Է.Պետրոսյան
- Սյունիքի համայնքապետերի դեմ ապօրինի արշավ է, տեսակցելն արգելված է․ Ռոբերտ Հայրապետյան
- Միայն ի՞նձ է թվում, որ Փաշինյանի հայտարարության և Սյունիքի համայնքապետերի կալանավորման միջև ուղիղ կապ կա. Հայրապետյան
- Կալանավորում են համայնքապետերին, որ չլինի թշնամու դեմ պայքարող տեսակը. Առուշանյան
- Սյունիքն առանց մարտնչող համայնքապետերի է մնում. Վահե Հակոբյան
- Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հետապնդումներն արժե դիտարկել Ալիևի հայտարարությունների լույսի ներքո. Գրիգորյան
- Սյունիքի համայնքապետերի նկատմամբ քրգործերով իրականացվող այսպիսի լկտիությունը ՀՀ իրավական պատմության մեջ անկրկնելի է. փաստաբան
- Սյունիքի մարզի գրեթե բոլոր համայնքապետերին եղել է հարկադրանք հրաժարական տալ. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան