Որոնողական աշխատանքերն այսօր իրականացվում են Վարանդայի շրջանում
Պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը տեղեկություն կտրամադրի ավելի ուշ:
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1615 աճյուն, որից 4-ը՝ երեկ Վարանդայի ուղղությունից:
Հարակից հրապարակումներ`
- 23.07.2021. Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն
- 22.07.2021. Որոնումների ընթացքում զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել
- Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումերը շարունակվում են Մատաղիսում
- Մատաղիսում և Մարտունու շրջանում հայտնաբերվել է 7 աճյուն
- Արցախի օկուպացված տարածքներից շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ