Որոնք են վտանգավոր ախտանիշները՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո
Պատվաստումից հետո մի քանի օրվա ընթացքում բարձր ջերմությունը կարող է վկայել պատվաստման ժամանակահատվածում կորոնավիրուսով վարակվելու մասին: Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր ծերաբույժ Օլգա Տկաչովան:
«Պատվաստվածները պետք է անպայման խորհրդակցեն բժշկի հետ, եթե ջերմությունը 40 աստիճանից բարձր պահպանվում են ավելի քան երկու օր», - բացատրել է բժիշկը, նշելով, որ հիվանդը կարող է վարակված լինել COVID-19-ով` նախքան պատվաստումը կամ դրա ընթացքում:
Ըստ նրա, եթե Ձեզ վատ եք զգում, որն ուղեկցվում է շնչառության հետ կապված խնդիրներով, սրտի արագ բաբախումներով, նոպաներով, ապա պետք է դիմեք նաև բժշկական հաստատություն:
Փորձագետը հավելել է, որ պատվաստման տեղում տհաճ զգացողությունը կարող է նշան լինել դեղամիջոցի նկատմամբ բորբոքային ռեակցիայի զարգացումը:
Ավելի վաղ ռուս բժիշկները հայտարարել էին, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո թևի հատվածում տհաճ զգացողությունը պայմանավորված է նրանով, որ դեղամիջոցի կոնցենտրացիան ներարկման տեղում առաջացնում է մաշկի և մկանների ռեակցիա: Բացի այդ, ներարկման ժամանակ բուժիչը կարող է դիպչել նյարդերի վերջավորություններին, որը ևս ցավ է առաջացնում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան