Թալիբաները հերքել են Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին ՄԱԿ-ի հաղորդագրությունը
Թալիբանի շարժման պաշտոնական ներկայացուցիչը Զաբիուլլահ Մոջահիդը հայտարարել է, որ արմատական շարժումը Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության զեկույցը (UNAMA) համարում է կողմնակալ և հերքում է այն, գրում է ria.ru-ն։
Ավելի վաղ ՄԱԿ-ի առաքելությունը հաղորդել էր, որ Աֆղանստանում 2021 թվականի առաջին կեսին խաղաղ բնակչության շրջանում սպանվածների և վիրավորների թիվը հասել է ռեկորդային մակարդակի, հատկապես մայիսին բռնությունների կտրուկ աճ է գրանցվել օտարերկրյա ուժերի դուրսբերման ֆոնին: Նշվել է նաև, որ հակակառավարական ուժերը, ներառյալ Թալիբանը, շարունակում են պատասխանատու լինել սպանված քաղաքացիական անձանց մեծամասնության համար (64%), մինչդեռ իշխանամետ ուժերը պատասխանատու են մոտ 25%-ի համար:
«Քաղաքացիական զոհերի վերաբերյալ UNAMA-ի զեկույցը անհիմն է և չի համապատասխանում իրականությանը։ Մենք հերքում ենք զեկույցը ՝ պնդելով, որ վերջին վեց ամիսների ընթացքում իսլամական էմիրության մոջահեդները ոչ մի տեղ դիտավորությամբ չեն սպանել խաղաղ բնակիչների կամ չեն իրականացրել հարձակումներ, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական զոհերի»,-ասվում է Թալիբանի խոսնակի հայտարարությունում:
Հարակից հրապարակումներ`
- Աֆղանստանցի փախստականների համար Թուրքիան ավելի ճիշտ տեղ է․ Ավստրիայի կանցլեր
- Ամերիկացի գեներալ. ԱՄՆ-ը կշարունակի ավիահարվածները Աֆղանստանում թալիբների դեմ
- Աֆղանստանում թալիբների կողմից սպանվել է ավելի քան 40 խաղաղ բնակիչ
- Թուրքիայի հետ թալիբները խոսում են սպառնալիքի լեզվով և ստիպում են Էրդողանին հայտարարել՝ մտադիր է բանակցել․ իրանագետ
- Թալիբանը հայտարարել Է, որ վերահսկում Է Աֆղանստանի սահմանի 90 տոկոսը
- Աֆղանստանը հայտարարել է «Թալիբան» հետախուզական շարժման ղեկավարին վերացնելու մասին
- «Թալիբան»-ը դիմել է Ռուսաստանին՝ շարժումը պատժամիջոցների ցուցակներից հանելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին