Լիբիան պահանջում է երկրից դուրս բերել թուրքական զորքերը
Լիբիայի Ներկայացուցիչների պալատի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը կոչ է արել երկրից անհապաղ դուրս բերել օտարերկրյա, հատկապես թուրքական զորքերը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Հանձնաժողովի նախագահ Թալալ ալ-Միհուբն ասել է. «Լիբիան չի դառնա երկիր, քանի դեռ չեն ցրվել աշխարհազորայինները, և արևմուտքում տեղակայված թուրքական զորքերն ու վարձկանները չեն հեռացել երկրից»:
Անդրադառնալով մայրաքաղաք Տրիպոլիում երկու ռազմական խմբավորումների բախումների մասին հաղորդագրություններին, նա նշել է. «Այս գործողությունն իրական սպառնալիք է այս տարվա դեկտեմբերին կայանալիք ընտրական գործընթացի համար»:
Թուրքիան 2020-ի հունիսից սկսած լրջորեն միջամտում է Լիբիայի քաղաքացիական պատերազմին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա