Ընդամենը 20 օր առաջ ասում էին ինքը թուրքական գործակալ է, հիմա ենթադրյալ գործակալին տանում են անվտանգության խորհրդի քարտուղար․ Պետրոսյանը՝ Միրզոյանի հանավական նշանակման մասին
«Ծաղրը պոզով-պոչով չի լինում․ սահմանին կրակոցներ են, գերիներ են վերցնում, զինվոր են սպանում, երկրի ղեկավարը գնացել է Օլիպիական խաղերի»,-այս մասին ասաց փաստաբան Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Տոկիո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցին, հավելելով, թե «այս մարդը զբոսաշրջիկ է, նախագահ չէ»։
Պետրոսյանն անդրադառնալով, իր խոսքերով, կադրային վայրիվերումներին, թե Արարատ Միրզոյանը նշանակվում է Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ ԱԱԽ նախկին քարտուղարը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ, հարց բարձրացնելով, թե «որ արժանիքի համար»։
«Նա ընդամենն ասել է, որ մենք կադրային ջարդ կատարելու մանդատ ունենք»,- ասում է Պետրոսյանն ու հարց բարձրացնում, թե ոնց կարելի է «այսպես անարգել պետական ինստիտուտները»։
Պետրոսյանն ասում է, թե Արարատ Միրզոյանը երբևէ անվտանգության հետ առնչվե՞լ է, որ դառնա անվտանգության խորհրդի քարտուղար, սա էլ այն դեպքում, երբ նրա անունը վերջերս շրջանառվում էր թուրքական գործակալ լինելու հետ։
«Ընդամենը 20 օր առաջ ասում էին ինքը թուրքական գործակալ է, հիմա թուրքական ենթադրյալ գործակալին տանում են անվտանգության խորհրդի քարտուղար։ Նիկոլ Փաշինյանը երկիրը դարձրել է փորձադաշտ, կարևորը Գյումրիից քայլած լինի»,-ասում է Պետրոսյանը։
Պետրոսյանը շատ հիասթափված է զինվորականներից ու սկսում է հիասթափվել ընդդիմությունից․ «Ոնց որ թե ձայնները չի լսվում, տպավորություն է, որ շատերը նույն մանդատացավով տառապողներն էին»։
Քաղաքկան գործիչը նա չի, որ միայն իշխանությանը քննադատի, այլ, Պետրոսյանի խոսքերով, քաղաքական գործչի մանրադիտակից չպետք է վրիպի նաև ընդդիմության գործունեությունը։
Մանրամասները՝ տեսանյութում