Քաղաքական 09:00 26/07/2021

Ցանկացած իշխանության ցանկացած ընդդիմություն նրա հետ գործարքի մեջ է

Ինչու «երրորդ ուժի» պահանջը միշտ կա։ Ինչ է տեղի ունենում ի վերջո իշխանության ու ընդդիմության միջև, որ ընդհանուր թափի տակ վազողները կանգ են առնում, մտածում ու ափսոսում՝ երրորդ ուժ է պետք ուրեմն։

Ինչումն է ուրեմնը

Հասկանում եմ՝ վերնագիրս հիմա կկարդան արմատական ընդդիմականները, կբորբոքվեն, կնեղանան...  Ոչինչ, այսօր ինձնից նեղացեք, որ վաղվա մասին ավելի սթափ մտածեք։

Ինչ տեղի ունեցավ ընտրություններին։ Ներքին ու խորքերում կատարված առուծախի ու արդեն խոսեցված-գրված ընտրակաշառք-սպառնալիք-ընտրական օրենք... դրանց մասին չեմ։ Իշխանությունները, որ ամեն կերպ պայքարում էին հանրային դեմքերի դեմ, դադարեցրեցին նրանց դեմ պայքարը, ովքեր մտան պառլամենտ ու շարունակում են պայքարել նրանց դեմ, ովքեր դրսում են։

Ինչումն է ֆենոմենը

ԱԺ մտած ընդդիմադիրը, ցավով եմ ասում՝ այլևս անզոր է ազատ գործելու։ Եվ իր մաշկի վրա դեռ պիտի զգա, թե ինչ է նշանակում փաստարկված, գրագետ, հասարակության ու սոցիալական կարիքներից բխած նախագծեր ու օրենքներ ներկայացնել ու դեմ գալ կոճակ սողմողների պատին։

Ինչքան ուզում ես եղիր փաստարկված, ինչքան ուզում ես եղիր սպասված՝ ԱԺ նիկոլները կանեն այն, ինչ անում էին ու անելու են։

Ոչ մի տրամաբանությամբ, ոչ մի կարեկցանքի խոսքով չեք կարողանալու համոզել հանուն Հայրենիքի 5000 հազար զոհ տված, հազարավոր վիրավորներ Պատերազմից բերած, հաշմանդամ դարձած ընտանիքներին ու Հայրենիքի արևելքը կորցրած, կերած ու ընտրություններով մարսած քայլականներին՝ սոցիալական արդարության պահանջի ամենապարզ իմաստը։

Ու ցավում եմ, եթե դեռ դա չեք հասկացել։ Եթե մտածում եք, որ բոցավառ ու ծայրահեղ բառերով գոնե թափ կտաք իշխանություններին...չկա նման բան։ Չի էլ եղել։

Իհարկե չեմ համեմատում այժմյան խորհրդարանական ընդդիմությունը աժական ԲՀԿ-ի, որ աշխատում էր ամենավերջում լինել զգուշավոր, ու ոչ էլ «Լուսավորի» հետ, որ և աջ էր անում՝ երբ պետք էր ծայրահեղորեն փրկել Փաշինյանին, և՝ ձախ, երբ պետք էր լինում ապահովել ընդդիմադիրի դեմքը։

Չեմ համեմատում, բայց ուզում եմ ասել՝ դուք ընդունեցիք Փաշինյանի նշանականած պայմաններով ընտրությունների գնալը (ի վերջո՝ մեկ է ինչ պատճառներով կամ թեկուզ պատճառաբանությամբ), դուք մտաք ԱԺ (ի վերջո ու գլխավորապես մեկ է, որ՝ պայքարը ինչ-որ կերպ շարունակելու նպատակով)։

Իսկ սա արդեն նշանակում է, որ դուք գործարքի մեջ եք իշխանությունների հետ։
Որ շատ վատ չզգաք, ասեմ՝ ցանկացած խորհրդարանական ընդդիմություն միշտ, այսքանով գոնե, գործարքի մեջ է իշխանության հետ, երբ գործում է իշխանության թելադրած պայմաններով։

Ու, թերևս ցույց տալու համար իմ սկզբունքային ու ընկերային մոտեցումը ընդդիմությանը, խորհուրդ տամ՝ հանեք, դրեք մանդատները ցած, բոլոր պրոֆեսիոնալներդ, բոլոր գործունյաներդ, բոլոր գնահատվածներդ։

Դուք հիմա աշխատում եք հակառակը անել՝ մտնել ԱԺ՝ պայքարելու։ Չկա ու չի լինի շոշափելի արդյունք։ Թողեք ԱԺ-ում տարոններին (օրինակը ակնհայտության համար է միայն), դուք դուրս եկեք, որ պայքարենք առանց կապերի ու պայմանականությունների։

Հասկանում եմ՝ ցանկացած պայքարող, ինչքան էլ սիրով ու անկեղծ լինի նրա պայքարը, պիտի սնվի։ ՈՒ և պայքարել, և գտնել տարրական պահանջները բավարարող ֆինանսներ՝ դժվար է...   Ի դեպ՝ միայն ես չէ, որ դա հասկանում եմ։ Կարծում եք՝ ինչո՞ւ ԱԺ մտավ ծախսերի մեծացման հարցը։

Երկու բանի համար. կլինեն ռոմանտիկ ազնիվ ընդդիմադիրներ, որ ենթագիտակցության մակարդակով կդժվարանան, երբ պահը գա «թքել ու ասել», կամ  «թքել ու դուրս գալ», որովհետև չեն թքում հացի վրա (լավ իմաստով, մի նեղացեք)։ Եվ` «սուգուբը» քայլականների հաշվարկով՝ ավել փողը ոչ մեկին վնաս չէ։

Հա, Սահմանադրականում խոսվեց այն մասին, որ թերևս այս ԱԺ-ն չկարողանա սահմանադրական կարևոր հարցեր անցկացնել, բայց դրա համար մասնագետներ պետք չեն. ԱԺ-ում՝ կոճակ սեղմողի դեմ կոճակ սեղմող էլ կարող եք նստեցնել։ Իրական պայքարը պիտի լինի հասարակության հետ ու մեջ։ Միակ երրորդ ուժը, որ կարող է ձևավորվել՝ դա առողջ հասարակությունն է։ Իսկ՝ նույնիսկ առողջ լեզվակռիվը ԱԺ-ում ի զորու չէ առողջացնել հասարակությունը։

Մանավանդ որ, ի սկզբանե գիտենք վերջը՝ կողմ-դեմ, քանակ, մեծամասնություն։

Իսկ նման ԱԺ-ն խաղաղ ժամանակների աժ է, ոչ հիմիկվա, երբ Հայաստանը ոչ թե պետություն է ընկալվում գերտերությունների ու այդպիսին դառնալ հավակնողների համար, այլ՝ չամիչով բուլկի։

Այսքանը։

Դեռ որ։

Էլի՝ գիրը կմնա յիշատակող, ինչ արած... էլի ժամանակը ցույց կտա։ Եթե կա։

Անահիտ Ոսկանյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}