2 օլիմպիական Հայաստանից՝ վաղը
Հայաստանի ազգային կոմիտեն ներկայացնում է Հայաստանի մարզիկների վաղվա ՝ հուլիսի 27 –ի մրցումային ծրագիրը:
Ծանրամարտի կանանց մրցաշարի B ենթախմբում հանդես կգա Իզաբելլա Յայլյանը / 59 կգ /: Մեկնարկը` Երևանի ժամանակով 07:55 -ին:
Տղամարդկանց լողի 100 մետր ազատ ոճում իր ունակությունները կդրսևորի Արթուր Բարսեղյանը: Սկիզբը ՝ ժամը 14:00-ից:
Հիշեցնենք, որ Հայաստանի 17 պատվիրակներից երեքը՝ հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը և բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանն արդեն ավարտել են իրենց ելույթները:
Խաղերը հաջող են սկսել և մեդալների համար պայքարը շարունակում են սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ով եզրափակիչի ուժեղագույն ությակում ելույթ կունենա օգոստոսի 2-ին և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը / 63 կգ / : Նա 1 / 8 եզրափակիչում, հուլիսի 31 - ին կմրցի ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեևի հետ:
Օլիմպիական խաղերի երրորդ օրը Ճապոնիայում մոտենում է ավարտին: Առայժմ մեդալներ են նվաճել 45 երկրների ներկայացուցիչներ: