«Լավ մնացեք». Ազատ Ասոյանն այսօր կդառնար 27 տարեկան
Այսօր 2014-ի հուլիսին արցախա-ադրբեջանական սահմանագծում հակառակորդի դիվերսիոն գործողությունները հետ մղած ու հանուն հայրենիքի կյանքը զոհած Ազատ Ասոյանի ծննդյան օրն է: Այսօր հերոսը կդառնար 27 տարեկան:Ազատի ծնունդն այսօր նշելու են Եռաբլուրում։
Ազատն իր անվան պես ազատատենչ էր։2014-ի հուլիսին,մարտական հերթապահություն իրականացնելիս կանխել է հակառակորդի դիվերսիան,ձեռմարատի է բռնվել թշնամու հատուկ ջոկատայինների հետ,կյանքի գնով կանխել է հակառակորդի ներխուժումը՝ իրեն վստահված մարտական դիրքում։ Տոնաշենում արիաբար զոհվել են Ազատն ու ծառայակից Արարատ Խանոյանը, Նարեկի կյանքն հաջողվել էր փրկել:
Հայրենի հողը պաշտպանելու հպարտության զգացումը Ազատը հաճախ էր սիրում արտահայտել տարբեր գրառումների,նկարների և ստեղծագործությունների միջոցով,որոնցից մեկը հատկապես լայն տարածում գտավ։Ազատի վերջին գրառումը,մարտական վերջին հերթափոխից առաջ.«Այս նկարում ես այդքան կարևոր չեմ,ինչքան հետևիս տեսարանը։Ես գտնվում եմ ամպերից վերև,որտեղ ամպերը ծածկում են նույնիսկ սարերը բայց ոչ ինձ։Բարձրանում եմ սահմանը պաշտպանելու,լավ մնացեք»։
Ազատ Արթուրի Ասոյանը ծնվել է 1994 թվականին։ Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի ուսանող, որ զորացրվելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը։Նրա զորացրվելուն մնացել էր 10 օր...
ՀՀ զինված ուժերի շարքային զինծառայող, ով զոհվել է Արցախի Հանրապետության առաջնագծում, ադրբեջանական կողմի դիվերսիոն խումբը հետ մղելիս։
Ազատ Ասոյանը ՀՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով` «Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան