Մեկ ժամվա տարբերությամբ եղբայր և քույր նվաճել են Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները
Տոկիոյի Օլիմպիական խաղերում, մեկ ժամ տարբերությամբ, Ճապոնիայից եղբայրն ու քույրը ՝ ձյուդոիստներ Հիֆումի և Ուտա Աբեները, նվաճել են ոսկե մեդալներ: sport.unian.net-ը գրում է, որ պատմության մեջ սա առաջին դեպքն է:
Նախ հաղթող է դարձել 21-ամյա Ուտա Աբեն, ով մինչ 52 կգ քաշային կարգում, եզրափակչում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցչին: Այնուհետև նրա եղբայրն է արժանացել ոսկե մեդալի՝ մինչև 66 կգ քաշային կարգում եզրափակչում հաղթելով վրացի մարզիկին:
Հետաքրքրական է, որ ինչպես Հիֆումին, այնպես էլ Ուտան, աշխարհի կրկնակի չեմպիոններ են:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին