Մեր երկիրը այլևս չի դիմանա փակմանը, խնդրում եմ բոլորին պատվաստվել. Վրաստանի վարչապետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, երկիրը չի կարողանա դիմակայել նոր փակմանը, խիստ սահմանափակումները վնասակար կլինեն Վրաստանի տնտեսության համար: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
«Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, թե արդյո՞ք պետք է կրկին փակել երկիրը և այլն: Ես ուզում եմ փաստել, որ մենք ընտրել ենք այլ ճանապարհ: Սա կառավարման ճանապարհն է: Մենք պետք է ամեն ինչ անենք համավարակը արդյունավետորեն կառավարելու համար: Մեր երկիրն այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը: Ոչ լոկդաունը, ոչ էլ այդ սահմանափակումները չեն արդարացվի, ավելին՝ դա վնասակար կլինի մեր երկրի տնտեսության համար: Դա կհանգեցնի լրացուցիչ մի քանի միլիարդ դոլար, կամ լարի վարկով վերցնելու անհրաժեշտության, որն այնուհետև կդառնա մեր քաղաքացիների վճարելունը: Հետևաբար, որ դա այլևս չկրկնվի, և մենք ստիպված չլինենք դա անել, մենք խնդրում ենք բոլորին պատվաստվել, ինչը անվտանգ է», - հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Ղարիբաշվիլին ասել է, որ պատվաստումից հետո մահը բացառված է ու կրկին անգամ կոչ է արել բոլորին պատվաստվել, պատվաստուկների վերաբերյալ լսել գիտնականներին, այլ ոչ թե «Ֆեյսբուքով» տարածված հազար ստին։