Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգը
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կայանալու է օգոստոսի 2-ին ժամը 10-ին: ԱԺ կայքում հրապարակված է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգը՝
Հաշվիչ հանձնախմբի ստեղծում
Ազգային ժողովի նախագահի ընտրություն
Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ
Մշտական հանձնաժողովների ստեղծում
Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ
Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում
Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:
Հիշեցնենք, որ ութերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 71 պատգամավորով, «Հայաստան» դաշինքը՝ 29 պատգամավորով և «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավորով: